Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 
  • Հայոց ցեղասպանություն-110

    Հայոց ցեղասպանություն-110

    23.04.2025| 13:48
    Կյանքումս հանդիպած գրքերի մեջ կա մեկը, որը հայոց կրած սարսափների խտացումն է, սարսափների սարսափը։ Պետք է նախազգուշացնեմ՝ եթե հոգեբանական, նյարդային համակարգի հետ ատնչվող խնդիրներ ունեք, ապա զերծ մնացեք այն ձեռք տալուց, բաց անելուց...
  • Տեր ու սպասավոր

    Տեր ու սպասավոր

    19.04.2025| 16:01
    Ոչ հրաշք եղավ, ոչ Տերը հայտնվեց, թեպետ հավատով առլեցուն էի,- դավի կայծակն անխնա զարկեց սիրո դաշտերն ու լեռները Է-ի...
  • Էլֆրիդա Մելիքյանի Էրգիրն ու Երկիրը

    Էլֆրիդա Մելիքյանի Էրգիրն ու Երկիրը

    18.04.2025| 18:27
    Այս զարմանալի տիկնոջը հանդիպեցի տարիներ առաջ, երբ համալրում էր Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամների կազմը։ Ծանոթանալով և ուսումնասիրելով նրա կյանքի բոլոր էջերը՝ ավելի ու ավելի էի համոզվում, որ որքան ինքնատիպ է եղել իր բազմաբնույթ ձեռնարկներում, նույնքան էլ ինքնուրույն է գործել...
  • Նրանք, ովքեր գերեզման չունեն, բայց ողջ են

    Նրանք, ովքեր գերեզման չունեն, բայց ողջ են

    18.04.2025| 16:15
    Սեբաստացի Մուրատը (Մուրադ Գևորգի Խրիմյան, 1874, Սեբաստիա - 1918, Բաքու) Ցեղասպանության վրիժառուներից մեկն էր։ Բազում կռիվներ տվեց և թուրքացումից փրկեց հարյուրավոր որբերի՝ յուրաքանչյուրի համար վճարելով մեկ ոսկի...
  • Ցեղասպանության պատճառները

    Ցեղասպանության պատճառները

    14.04.2025| 20:31
    1915 թվականի Մեծ Եղեռնի մասին շատ է գրվել և խոսվել։ Սակայն, իմ կարծիքով, այն պետք է դիտարկել ո՛չ թե առանձին, այլ իր անընդհատ շարունակելիության մեջ։
  • Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց

    Չդատապարտված ռազմական հանցագործություն․ Մարաղայի ջարդերից 33 տարի անց

    14.04.2025| 19:29
    1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրին հայ խաղաղ բնակչության կոտորած։ Առավոտյան ժամը 5-ին ադրբեջանական զինված ուժերն սկսեցին գյուղի հրետակոծությունը։ Արցախի ազատագրական բանակի մարտիկներ Լեոնիդ Ազգալդյանի և Վլադիմիր Բալայանի գլխավորությամբ հաջողվեց հետ մղել հակառակորդի երկու գրոհները:
  • Եղիշե Առաքյալի վանք

    Եղիշե Առաքյալի վանք

    13.04.2025| 15:46
    ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆ, Գ. ՄԱՏԱՂԻՍ Սբ. Եղիշե Առաքյալի վանքը հայկական ամենահին վանքերից է: Դատելով Մ. Կաղանկատվացու հաղորդումներից, վանքը գտնվել է հնագույն սրբավայրում և նախքան Թադեոս Առաքյալի աշակերտ Եղիշեի նահատակվելը և այստեղ թաղվելը սրբավայրը կոչվել է Ներսմիհրի սուրբ ուխտ:
  • Լիբանանի Պատերազմի 50-Ամեակ. Պատերազմը, Որ Կեանք Շինեց

    Լիբանանի Պատերազմի 50-Ամեակ. Պատերազմը, Որ Կեանք Շինեց

    12.04.2025| 21:29
    Պատերազմը ահաւոր ու սարսափելի բան է: Մէկ կողմէ կը պատճառէ մահ ու կոտորած, բայց նաեւ` վախ եւ ընկճուածութիւն: Շարժապատկերի վրայ պատերազմական ժապաւէններ դիտելը կրնայ դիւրին թուիլ, բայց պատերազմի մէջ ապրիլը ուրիշ բան է: Այս ուրիշ բանին մէջ պէտք է իսկապէս ապրիլ եւ տեսնել կեանքի ողբերգութիւնները: Սիրելիներու եւ ծանօթ-անծանօթներու մահը: Անշնչացած դիակներ` սփռուած հոս ու հոն, տակաւին` անհետ կորսուածներ: Տուներու եւ շէնքերու քանդումներ եւ գետնայարկերու տակ ապաստանարաններու մէջ ապահով թաքստոց մը փնտռելու մղձաւանջ: Այս ապաստանարաններուն մէջ ստեղծուած քաոսային վիճակ, արդարեւ, շնչահեղձ ըլլալու աստիճան կողք կողքի կծկուածներ` դրացի թէ ոչ, որոնց հետ ստիպուած ես անցընել իւրաքանչիւր վայրկեանը: Այս վայրկեաններուն պիտի հաշուես իւրաքանչիւր հրթիռ եւ ռումբ, որ կը պայթի, եւ որուն պիտի յաջորդեն քանդումները եւ փշրտոցներն ու անոնց ձայներուն ահաւորութիւնը: Չեն ուշանար վլվլուկները եւ հարցումները. «Արդեօք որո՞ւ տունը քանդուեցաւ»:
  • Մնացականյանի կամուրջը

    Մնացականյանի կամուրջը

    12.04.2025| 19:14
    Թբիլիսին Քռի վրա ունի տասնյակից ավելի կամուրջ, այնինչ Թիֆլիսն ուներ վեցը, որոնցից մեկը կրում էր Մնացականյանի անունը։
  • Խարբուխ

    Խարբուխ

    10.04.2025| 14:10
    Թիֆլիսը հնում շուրջն ուներ մի քանի գյուղ, որոնք այսօր քաղաքի մաս են կազմում։ Դրանցից մեկը Խարբուխն էր՝ ներկայիս Խարպուխին։ Այն գտնվում էր քարափի լանջին, զառիվայր էր, դարիվեր, քարքարոտ էր և ավազոտ։ Հետաքրքիր է բառի ստուգաբանությունը։ Ըստ ավանդության, երբ մեկը հարբուխով էր հիվանդանում, հետը վերցնում էր կավե նոր փարչ, երկու սպիտակ մոմ, բլիթներ և ձեռագործ տղայի կամ աղջկա տիկնիկ, որ թիֆլիսահայոց բարբառով կոչվում էր տիկին․․․ Այդ ամենը տանում էր քարափի գլուխը, մոմերը վառում ու թողնում-հեռանում։ Բայց մինչ քարափի գլուխ հասնելը, մարդը քրտնում էր և հազն ու հարբուխն անցնում։